Քեմերոնը վերահաստատել Է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջը հանրաքվե անցկացնելու խոստումը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետը երաշխավորել Է, որ հանրաքվե կանցկացնի Եվրամիությանը Միացյալ Թագավորության անդամակցության շուրջը: Այս մասին Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է՝ ելույթ ունենալով երկրի հարավի Օքսֆորդշիրի կոմսության Ուիթնիի ընտրական տեղամասում, որտեղից նա վերընտրվել Է խորհրդարանի Համայնքների պալատում:
«Մենք պետք Է հանրաքվե անցկացնենք՝ որոշելու Մեծ Բրիտանիայի ապագան Եվրոպայում»,- ասել Է Քեմերոնը, ում համար այդ հանրահարցման կազմակերպումը նախընտրական հիմնական խոստումներից մեկն Էր:
Վարչապետը նաեւ հույս Է հայտնել, որ իրեն կհաջողվի մոտ օրերս կազմել նոր կառավարություն: «Ես ցանկանում եմ, որ իմ կուսակցությունը վեր պարզի դրոշը, որը մենք երբեք չպետք Է իջեցնեինք՝ մեկ ազգի, մեկ Միացյալ Թագավորության դրոշը»,- ասել Է վարչապետը: «Հենց այդպես Էլ ես կկառավարեմ երկիրը, եւ, եթե բախտս բերի, մոտ օրերս ես կառավարություն կկազմեմ»,- հավելել Է նա: Քեմերոնի խոսքը դարձել Է խորհրդարանական ընտրություններում Շոտլանդիայի ազգային կուսակցության հաջողության արձագանքը, որն այս պահին իր տարածաշրջանում ստանում Է 59 տեղերից 55-ը:
Էկզիտ-պոլերի արդյունքներով, որոնք անցկացրել է BBC-ն, պահպանողականներն առաջատարն են Մեծ Բրիտանիայի` մայիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, նրանք օրենսդիր մարմնում կարող են ստանալ 316 տեղ: Լեյբորիստները հավակնում են 239 տեղի: Երրորդը Շոտլանդիայի ազգային կուսակցությունն է՝ 58 տեղով:
Ընդամենն ընտրվելու է խորհրդարանի 650 պատգամավոր: Խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանկ Մեծ Բրիտանիայի 279 շրջաններում անցկացվել են տեղական խորհուրդների ընտրություններ, իսկ մի շար քաղաքներում ընտրվել են քաղաքագլուխներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: