Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաք կիրականացնի ընդդեմ թալանող կառավարության
ՄիջազգայինԱդրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մայիսի 17-ին հանրահավաք կիրականացնի:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az-ը, այս մասին որոշում է կայացվել խորհրդի համակարգող կենտրոնի նիստի ժամանակ:
Հանրահավաքը կանցկացվի «Վերջ թալանին» խորագրի ներքո: Նիստի մասնակիցները խստորեն քննադատել են Բաքվի քաղաքային իշխանությունների` նախկին միտինգներն ապօրինաբար խափանելու ձեռնարկումները: Նրանք անդրադարձել են նաև բանտերում գտնվող ադրբեջանցի քաղբանտարկյալների խնդրին`հերթական անգամ արձանագրելով, որ երկրում կոպտորեն խախտվում են խոսքի և հավաքներ անցկացնելու իրավունքները: