Պորոշենկոն կմեկնի Բաքու
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կայցելի Բաքու: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Այցի ժամկետի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
«Մենք չենք ցանկանա, որ դա պարզապես այց լինի, մենք ցանկանում ենք դրական արդյունքներ ունենալ, և այդ պատճառով էլ աշխատում ենք այցի կազմակերպման ուղղությամբ»,- ասել է դեսպանը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան նաև շարունակում է աշխատել, որպեսզի խթանի Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպությանը (ГУАМ):