Օլանդը Փարիզում մասնակցել Է Հաղթանակի օրվա հանդիսություններին
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարգել Է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը՝ Փարիզի Հաղթական կամարի մոտ ծաղիկներ դնելով Անհայտ զինվորի շիրիմին: Դրանից հետո Օլանդը, ավանդույթի համաձայն, շփվել Է Ֆրանսիայի զինված ուժերի վետերանների հետ, որոնք դրոշներով շարք Էին կազմել հուշահամալիրից ոչ հեռու:
Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ տոնական հանդիսությունները մայիսի 8-ին սկսվել են Հինգերորդ Հանրապետության առաջին նախագահ գեներալ Շառլ դե Գոլի հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակ դնելով: Օլանդի հետ միասին արարողությանը մասնակցել են երկրի վարչապես Մանուել Վալսը, Ազգային ժողովի եւ Սենատի ղեկավարները, ինչպես նաեւ դե Գոլ ընտանիքի անդամները:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, հանդիսություններին մասնակցում Է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը այցով ժամանել Է Փարիզ: