Անկողմնակալության երդում տված Էրդողանն իշխող կուսակցության օգտին քարոզչություն կիրականացնի արտերկրում
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նախագահի երդմնակալության ժամանակ անկողմնակալության երդում էր տվել, երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրահավաք է իրականացնելու Գերմանիայում և Բելգիայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը: Հանրահ ավաքի կազմակերպման գործը ստանձնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Եվրոպայի մասնաճյուղը համարվող Եվրոպացի թուրք ժողովրդավարների միությունը (UETD): Թուրքիայի նախագահի նման պահվածքը շատերը որակում են որպես «Էրդողանի ոչ պաշտոնական նախընտրական քարոզչություն»: Ուշագրավ է, որ այս երկրներ այցի ժամանակ նախագահը որպես պաշտոնական հանդիպում չի ունենալու:
Ավելի վաղ իշխող կուսակցության օգտին հանրահավաքներ և ելույթներ անող Էրդողանի դեմ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողով դիմում-բողոք էին ներկայացրել քրդական Ժողովուրդների դեմոկրատական և Հանրապետական ժողովրական կուսակցությունները` պահանջելով պատժել նախագահին ընտրական օրենքներն ու անկողմնակալությունը խախտելու, հակասահմանադրական գործունեություն ծավալելու համար: Բարձրագույն ընտրական հանձնաժողովը, սակայն, մերժել է կուսակցությունների դիմումները` Էրդողանի պահվածքը համարելով օրինական: