Եմենում սպանվել է «Ալ-Կաիդայի» ղեկավարներից մեկը
ՄիջազգայինԵմենում ամերիկյան անօդաչու թռչող սարքի միջոցով սպանվել է «Ալ-Կաիդայի» առանցքային ղեկավար Նասել Ալ-Անսին, ով իր վրա էր վերցրել ֆրանսիական երգիծական «Շառլի Էբդո» ամսագրի վրա հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խմբավորման կայքից հաղորդվում է, որ Անսին սպանվել էր դեռ ապրիլին Մուկալլա քաղաքում: Ըստ որոշ տեղեկությունների` այդ հարվածների արդյունքում սպանվել էին նաև նրա ավագ որդին և մի քանի կողմնակիցներ:
Այս լուրը ամերիկյան կողմը դեռ չի հաստատել:
Նշենք, որ Նասեր Ալ-Անսին բազմիցս էր հայտնվում «Ալ-Կաիդայի» տարածած տեսանյութերում: Դրանցից մեկում նա հայտարարել էր, որ ինքն անմիջական կապ ունի ամերիկացի լրագրող Լյուք Սոմերսի առևանգման հետ, ով, սակայն, մահացել էր իրեն ազատելու գործողության ժամանակ: