Լյուքսեմբուրգի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ կանչումն անակնկալ չի համարել
ՄիջազգայինԼյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը զարմանալի չի համարել Թուրքիայի կողմից իր դեսպանին հետ կանչելու փաստը` Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո: Այս մասին նախարարը հայտնել է Luxemburger Wort պարբերականին տված մեկնաբանությունում:
«Պաշտոնական Անկարայի նման պահվածքը դիվանագիտական էթիկայում բողոքի սովորական դրսևորում է»,-ասել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարը` ավելացնելով, որ իր կարծիքով Թուրքիայի հետ հարաբերություններն այդպիսով չեն վատանա:
Մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը համապատասխան բանաձևով միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս առնչությամբ մայիսի 7-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ հետ է կանչում Լյուքսեմբուրգում իր արտակարգ և լիազոր դեսպան Լևենթ Շահիքայային: