Վրաստանի նախագահը Բրյուսելում հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 10-ին աշխատանքային այցով կուղեւորվի Բրյուսել, որտեղ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ հարեւանության եվրոպական քաղաքականության ու ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով կոմիսար Յոհաննես Հանի հետ, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ը:
Բացի այդ, ինչպես մայիսի 8-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է պետության ղեկավարի արտաքին կապերի հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն, Վրաստանի նախագահը հանդիպում կունենա Բելգիայի Ֆիլիպ թագավորի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:
«Հանդիպումների գլխավոր թեման, իհարկե, կլինի «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովը եւ Վրաստանի իշխանությունների ու բնակչության ակնկալիքները… Մենք նաեւ կքննարկենք երկրի եւ նրա սահմաններից դուրս տիրող իրադրությունը, ներառյալ անվտանգութան հարցերը»,- ասել Է Փխալաձեն, նշելով, որ այցը նպաստելու Է Վրաստանի արեւմտյան ինտեգրացմանը:
Այցի շրջանակներում Մարգվելաշվիլին կմասնակցի «Արեւելյան գործընկերություն.ազատ ընտրության գործընկերություն» (The Eastern Partnership – Partnership of Free Choice) խորհրդաժողովին, ճառով հանդես կգա Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեում: