Կայացել է ԱլԳ առևտրի ոլորտի նախարարական առաջին հանդիպումը
ՄիջազգայինԵՄ երկրների առևտրի նախարարները Հայաստանի, Ադրբեջանի, Բեռալուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գործընկերների հետ քննարկել են Արևելյան գործընկերության ձեռքբերումներն առևտրի ոլորտում, հետագա զարգացման հնարավորությունները և մարտահրավերները:
Եվրոպական Միության խորհրդի Լատվիայի նախագահությունը Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ մայիսի 7-ին կազմակերպել էր Արևելյան գործընկերության առևտրի ոլորտի նախարարական առաջին հանդիպումը:
Այն նախագահել էր Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը և Առևտրի գծով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմը:
Առաջիկայում Ռիգայում կայանալիք ԱլԳ գագթնաժողովի և Եվրոպական հարևանության քաղաքականության վերանյման լույսի ներքո, առևտրային գերատեսչությունների ղեկավարները տեսակետներ են փոխանակել ԵՄ-ի և արևելյան գործընկերների միջև ընթացիկ առևտրային հարաբերությունների վերաբերյալ:
Նրանք նաև քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով ԵՄ-ի հետ առևտրային հարաբերություններին առչնվող տարաբնույթ հետաքրքրությունները:
Լիտվայի նախագահությունը և Եվրահանձնաժողովը շեշտել են առևտրի կարևորությունը՝ որպես Արևելյան գործընկերության քաղաքականության մաս, և ընդգծել ներառական և կայուն տնտեսական զարգացմանը ձգելու անհրաժեշտությունը: Մասնակիցները նշել են, որ առևտուրը և շուկայական բարձր հնարավորություննեը կարևոր են աճի և աշխատատեղերի ստեղծման համար:
Նախարարները ողջունել են Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրերի իրականացման մեկնարկըˋ կոչ անելով շարունակել բարեփոխումների գործընթացը:
Լատվիայի նախագահությունը և Եվրահանձնաժողովն իրենց հարգանքն են հայտնել Արևելյան գործընկերների՝ մյուս երկրների հետ կապերի հաստատման ընտրության հանդեպ, և հաստատել պատրաստակամությունն՝ աշխատել ամրապնդելու և բազմազանեցնելու առևտրային հարաբերությունները գործընկերներից յուրաքանչյուրի հետ: