ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հնարավոր ամեն ինչ կանի Ուկրաինայում խաղաղությունն ապահովելու համար
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել Է, որ անձամբ ինքը իրենց կախված ամեն ինչ կանի Ուկրաինայում խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին մայիսի 8-ին հաղորդել Է Ուկրաինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Պան Գի Մունը ժամանել Է Ուկրաինա՝ տոնելու Հիշատակի ու հաշտության օրը եւ Եվրոպայում նացիզմի դեմ հաղթանակը: Նա նաեւ մասնակցել Է Ուկրաինայի խորհրդարանի մայիսի 8-ի հանդիսավոր նիստին:
«Ուկրաինան ՄԱԿ-ի հիմնադիր երկիր Է, եւ իր անկախության 24 տարվա ընթացքում նա ամբողջ աշխարհում բազմաթիվ գործողությունների շրջանակներում խաղաղապահ աջակցություն Է ցուցաբերել շատ երկրների: Եվ եթե այժմ Ուկրաինան դիմում Է ՄԱԿ-ին՝ օգնություն խնդրելով սեփական խաղաղության ու անվտանգության ապահովման համար, ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի այն տրամադրվի»,- հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: