Օլանդը Քեմերոնին առաջարկել է քննարկել Մեծ Բրիտանիայի ԵՄ-ին անդամակցության հարցը
ՄիջազգայինՖրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին՝ վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Օլանդը Քեմերոնին հրավիրել է Փարիզ՝ քննարկելու միջազգային մի շարք հարցեր եւ, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի ԵՄ-ին անդամակցությունը:
Մինչ այդ, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ հույս ունի համոզել Քեմերոնին հրաժարվելու Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի անցկացման գաղափարից: