Բաշար Ասադը թաքցնում է իր քիմիական զենքը
ՄիջազգայինՍիրիայի գիտահետազոտական ռազմական կենտրոնում միջազգային փորձագետները զարինի և ՎԻ-գազի հետքեր են գտել, որոնք պիտանի են քիմիական զենք ստեղծելու համար, որի մասին տեղի իշխանությունները նախկինում չեն հայտնել ՔԶԱԿ-ին: Այս մասին գրում է Reuters-ը:
Ըստ աղբյուրների` ՔԶԱԿ-ի փորձագետներին այդ մասին հայտնի է դարձել դեռևս 2014-ի դեկտեմբերին: «Դա բավականին լուրջ ապացույց է այն բանի, որ նրանք ստել են՝ կապված այն բանի հետ, թե ինչ են արել զարինը: Մինչ օրս նրանք այդ գտածոյի կապակցությամբ բավարար բացատրություն չեն ներկայացրել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Միջազգային կազմակերպությունում հրաժարվել են այս կապակցությամբ մեկնաբանություններից: