Մինչև ընտրությունների ավարտը Դավութօղլուն կվերածվի «Պինոկիոյի». Սելահաթթին Դեմիրթաշ
ՄիջազգայինԹուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը Բինգյոլում (Բյուրակն) տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խիստ հայտարարություններ է հնչեցրել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հասցեին: Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը, Դեմիրթաշը մեղադրել է գործող վարչապետին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդին ստեր հնչեցնելու մեջ:
«Սուտ խոսելուց չեն ամաչում, անգամ դեմքները չի կարմրում: Դավութօղլուն ընտրությունները չավարտված երկարած քթով «Պինոկիոյի» է վերածվելու: Ամեն օր ստերով, կեղտոտ զրպարտություններով հրապարակ առ հրապարակ շրջում է»,- ասել է Դեմիրթաշը: Նա զարմանք է հայտնել, որ երկրի վարչապետը, ով մշտապես խոսում է այն մասին, որ իրենց կուսակցությունը 50 տոկոս ձայն ունի, շարունակ պայքարում է, որ քրդական կուսակցությունը չկարողանա ընտրական շեմը հաղթահարել:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: