Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել նոր կառավարությանը
ՄիջազգայինՎրաստանի խորհրդարանը մայիսի 9-ին վստահություն է հայտնել նոր կառավարությանը և նրա ծրագրին: Քննարկումը ձգվել է ուղիղ 13 ժամ: Արդյունքում 150 պատգամավորներից կողմ է քրեարկել 87-ը, դեմ՝ 38-ը: Վրաստանի կառավարությունում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխել է երեք նախարարի:
Նախորդ իշխող կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժում»-ը և «Մեր Վրաստան-Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեմ են հանդես եկել նոր կառավարության ծրագրին՝ հայտարարելով, որ կառավարությունը կորցրել է ժողովրդի վստահությունը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով apsny.ge-ն, Պաշտպանության նախարարությունը գլխավորել է Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Թինա Խիդաշվիլին, Շրջակա միջավայրի պահպանության նախարար՝ գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Գիգլա Ագուլաշվիլին, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար՝ Iberia ավտոմոբիլային հոլդինգի նախագահ Տարիել Խիչիկաշվիլին: