Արաբական կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենի ուղղությամբ
ՄիջազգայինԱրաբական կոալիցիայի ինքնաթիռները տասնյակ ավիահարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արեւմտյան Սաադա եւ Հադջա գավառներում հուսիների դիրքերի ուղղությամբ:
Զանգվածային ռմբակոծությունները շարունակվել են ամբողջ գիշեր եւ առավոտյան:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Սաուդյան Արաբիան ամբողջ Սաադա գավառը որպես ռազմական գոտի է դիտարկում եւ քաղաքացիական բնակչությանը կոչ է անում լքել այն:
Սակայն տարածաշրջանից լուրեր են հասնում, որ գավառի բնակիչները չեն հասցրել այդ անել՝ անձնական մեքենաների համար վառելիքի դեֆիցիտի եւ հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով: