Քեմերոնը խոստացել Է կատարել Շոտլանդիայի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ եւ երկրի նոր ղեկավար Դեւիդ Քեմերոնը խոստացել Է կազմել արդյունավետ նախարարների կաբինետ:
«Մենք պետք Է միավորենք Բրիտանիայում ապրող բոլոր ազգերի մարդկանց, խոստանում եմ կատարել Շոտլանդիային լիազորություններ հանձնելու բոլոր պարտավորությունները»,- ասել Է վարչապետը՝ իր նստավայրում ելույթ ունենալով թագուհու մոտ կայացած ընդունելությունից հետո:
Քեմերոնը երկրի վարչապետի պաշտոնը պահպանել Է այն բանից հետո, երբ նրա կուսակցությունը շահեց խորրդարանական ընտրությունները եւ կառավարություն կազմելու իրավունք ստացավ: Պահպանողական կուսակցությունը մայիսի 7-ին կայացած ընտրություններում 326 մանդատ Է ապահովել նոր գումարման Համայնքների պալատում: Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը տանուլ Է տվել ընտրությունները՝ զիջելով պահպանողականներին, ինչից հետո նրա առաջնորդը պաշտոնաթող Է եղել:
Մայիսի 8-ին ավելի վաղ Քեմերոնը Բուկինհեմյան պալատում ներկա Է եղել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ընդունելությանը, որտեղ թագուհին նրան խնդրել Է դառնալ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: