Հնդկաստանում մաոիստները պատանդ են վերցրել 500 մարդու
ՄիջազգայինՀնդկաստանում մաոիստների զինված խմբավորումը պատանդ է վերցրել մոտ 500 մարդու: Նրանք ուղևորվում էին հանդիպելու երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Մարենգա գյուղում:
Նախնական տեղեկությունների համաձայն` գյուղի բնակիչները ուղևորվում էին Դանտևադա շրջան, որտեղ պետք է հանդիպում տեղի ունենար Մոդիի հետ, հայտնում է India TV-ն:
Բացի CoBRA (Commando Batallion for Resolute Action) վաշտից, որը ստեղծված է մաոիստ զինյալների դեմ պայքարի նպատակով, դեպքի վայր են ուղարկվել ազգային անվտանգության մոտ 15 հազար աշխատակիցներ:
Ըստ NDTV ալիքի տեղեկությունների՝ մաոիստները նախապես Մարենգայի բնակիչներին համոզել էին չմասնակցել Մոդիի հետ հանդիպմանը:
Մաոիստները ճանապարհին տեղադրել են հակակառավարական ազդագրեր: