Ռուսաստանում Հաղթանակի տոնին փողոց է դուրս եկել 8 մլն մարդ
ՄիջազգայինՌուսաստանում ավելի քան 8 մլն մարդ է մասնակցել Մեծ հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Տվյալը ներկայացված է ամբողջ երկրի կտրվածքով և հաստատված է ՌԴ-ի ՆԳՆ-ի պաշտոնական տվյալներով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Անմահների երթին» Մոսկվայում մասնակցել է մոտ 400 հազար մարդ: Իսկ ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների` ընդհանուր առմամբ՝ Մոսկվայում միջոցառումներին կես միլիոն մարդ է մասնակցել