Միջազգային կոալիցիան 28 ավիահարված է հասցրել Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դիրքերին
ՄիջազգայինԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան 28 ավիահարված է հասցրել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին:
Ըստ Reuters-ի, այս մասին ասված է զինվորականների հայտարարությունում: Նշվում է, որ Սիրիայում զինյալների դիրքերի ուղղությամբ 15 ավիահարված է հասցվել, եւս 13-ը՝ Իրաքում:
Gazeta-ի փոխանցմամբ, Սիրիայում հարվածները հասցվել են Հալեպի եւ Քոբանիի հարեւանությամբ, իսկ Իրաքում՝ Ֆալուջայի, Բայջայի եւ Մոսուլի: