ԱՄՆ և ՌԴ զինծառայողները միասին մասնակցել են Մինսկում կայացած զորահանդեսին
ՄիջազգայինՀայրենական մեծ պատերազմի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին Բելառուսում մասնակցել են ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության զինծառայողները: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հավելելով, որ Մինսկում կայացած ռազմերթը կտրուկ տա րբերվում է Մոսկվայում անցկացվող զորահանդեսից:
Բացելով Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված պաշտոնական արարողությունների շարքը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «խորապես խորհրդանշական է» համարել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները միասին մասնակցել են Մինսկի զորահադեսին:
Շքերթին մասնակցել է ԱՄՆ օդային ուժերի 40 զինծառայող: