Իսպանիայում կործանված ինքնաթիռում եղել են միայն Airbus-ի աշխատակիցներ
ՄիջազգայինՍևիլիայում կործանված A400M ինքնաթիռում եղած բոլոր 6 մարդիկ Airbus ավիաընկերության աշխատակիցներ են եղել: Այս մասին հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է Անդալուսիայի պատգամավոր Էմիլիո դե Լյերան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դե Լյերան նաև հաստատել է, որ նրանք բոլորն Իսպանիայի հպատակներ են եղել: Համաձայն վերջին տեղեկության՝ միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել, 2-ը՝ ծանր վիճակում հասցվել են Սևիլիայի բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ Airbus A400M բեռնատար ինքնաթիռը Սևիլիայի օդանավակայանից թռչելուց մեկ րոպե անց ավիավթարի է ենթարկվել՝ Coca-Cola գործարանից 1 կմ հեռավորության վրա՝ տեղական ժամանակով ժամը 13.00–ի սահմաններում: