Պակիստանում ուղղաթիռի կործանումից փրկված դեսպանը մերժել է ահաբեկչության վարկածը
ՄիջազգայինՊակիստանում Մի-17 ռազմական ուղղաթիռի կործանումից փրկված օտարերկրյա դեսպանները չեն դիտարկում ահաբեկչության որևէ վարկած, հաղորդում է The Straits Times-ը:
«Ինչ վերաբերում է լուրերին, որ դա եղել է ահաբեկչական հարձակում կամ սաբոտաժ, ես կարող եմ ասել, որ 99.9% հավանականությամբ դա չի համապատասխանում իրականությանը: Դա եղել է սարսափելի պատահականություն, ուղղաթիռի անսարքություն», - ասել է Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոդոլֆո Մարտին Սարավիան Պակիստանի օդուժի ներկայացուցիչներին:
Ավելի վաղ Պակիստանի թալիբները ստանձնել են վթարի պատասխանատվությունը, սակայն Պակիստանի արտաքին գործերի նախարար Ահմադ Չաուդհրի Այզազը նրանց հայտարարությունը կեղծ է անվանել:
Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել է նաև, որ Մի-17 կործանված ուղղաթիռում եղել է 19 մարդ, որոնցից 12-ը ողջ է մնացել: