Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի. Մերկել
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիի հետ ունեցած հանդիպումից եհոտ Գերմանիյի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Մենք պետք է մեզ հաշիվ տանք այն բանում, թե Մինսկի համաձայնագրերի իրականացման ժամանակ խոսքը ինչին է վերաբերում: Խոսքը վերաբերում է նրան, որ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, եւ մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Մերկելը:
Նա մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները հիմա բարդ իրավիճակում են, սակայն իր համար կարեւոր է եղել Մոսկվա ժամանելը, որպեսզի հարգանքի տուրք մատուցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված խորհրդային զինվորներին:
Պուտինը համաձայնվել է, որ ՌԴ-ի եւ Գերմանիայի հարաբերությունները ամենալավ օրերը չեն ապրում Ուկրաինայում ծավալված իրադարձությունների պատճառով, սակայն հետագայում նման զարգացումը ոչ մի կողմին ձեռնտու չէ: «Անհրաժեշտ է քայլ առաջ կատարել, չապրել անցյալի վախերով, այլ նայել առաջ»,- հայտարարել է Պուտինը: Նշենք, որ Պուտինն ու Մերկելը ծաղկեպսակ էին դրել Կրեմլի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին: