Հռոմի Պապն ու Ռաուլ Կաստրոն հանդիպել են
ՄիջազգայինՀռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը մայիսի 10-ին հանդիպել է Կուբայի պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ: Կուբացի առաջնորդի եւ պոնտիֆիկոսի զրույցը տեւել է մեկ ժամ: Հանդիպումը կայացել է Վատիկանում՝ Պողոս 6-րդի սրահում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զրույցից հետո Կաստրոն հայտարարել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապին Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների վերականգման գործում ունեցած դերի համար:
Նշենք, որ մի քանի ամիս անց Ֆրանցիսկոս Պապը պատրաստվում է մեկնել Կուբա: Սեպտեմբերի 22-27-ին Հռոմի Պապը կժամանի նաեւ ԱՄՆ, որտեղ կհանդիպի նախագահ Բարաք Օբամայի հետ: