Ռուսաստանն ու Գերմանիան համամիտ են Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների գնահատման հարցում. Պուտին
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ մայիսի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում նշել է, որ երկու երկրները համամիտ են Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների գնահատման եւ քաղված դասերի հարցում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, Գերմանիայի կանցլերը Մոսկվա է ժամանել Մեծ Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
«Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան տարբեր կարծիքներ ունեն Կիեւում հեղաշրջման գնահատականի հարցում, սակայն բոլորն են համաձայն, որ դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է ՌԴ նախագահը:
Մերկելն իր հերթին փաստել է՝ ռուս-գերմանական հարաբերությունները լավագույն վիճակում չեն, սակայն անհրաժեշտ էր հարգանքի տուրք մատուցել:
«Բեռլինն ընդունում է, որ Կարմիր բանակը վճռորոշ դեր է խաղացել Գերմանիայի ազատագրման հարցում»,- նշել է Գերմանիայի կանցլերը: