Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը կհանդիպեն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների վերանայման հարցեր
ՄիջազգայինՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպելու մասին:
Газета.Ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Նախարարն ու պետքարտուղարը պայմանավորվել են առաջիկայում հանդիպում անցկացնելու մասին, որպեսզի քննարկեն ՌԴ և ԱՄՆ հնարավոր համատեղ քայլերը տարբեր հակամարտությունների կարգավորման հարցում, ինչպես նաև որպեսզի վերանայեն երկկողմ հարաբերությունները», - հայտնել են արտաքին քաղաքականության գերատեսչությունում:
Ինչպես հաղորդվում է` հեռախոսազրույցի ժամանակ Քերին Լավրովին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ` ընդգծելով «ռուսական և ԽՍՀՄ այլ երկրների ներդրումը ֆաշիզմի տապալման գործում»: