Գերմանիայում Էրդողանի հանրահավաքի ժամանակ ալևիները բողոքի ցույց են իրականացրել
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Գերմանիայում ունեցած ելույթի ժամանակ մեծ թվով ալևիներ բողոքի ցույց են կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Գերմանական Կարլսրուհե քաղաքում Էրդողանի կազմակերպած հանրահավաքին զուգահեռ Գերմանիայի ալևիական միությունների համադաշնությունը ցույց է իրականացրել, որին մասնակցել են նաև քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տեղի աջակիցները: Բողոքի ակցիայի ընթացքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և Էրդողանի կողմնակիցների միջև: Իրադրությանը ստիպված են եղել միջամտել անվտանգության աշխատակիցները: