ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության Է կոչել Մակեդոնիայի իշխանություներին եւ ալբանացիներին
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Մակեդոնիայի իշխանություններին եւ այդ երկրի ալբանական համայնքին զսպվածության կոչ Է արել ոստիկանների եւ ալբան զինյալների միջեւ զինված ընդհարումներից հետո, որոնք ներթափանցել Էին Կոսովոյի տարածքից: Ինչպես տեղեկացնում Է Reuters-ը, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է կատարել Մակեդոնիայի Կումանովոյի շրջանում տեղի ունեցած միջադեպի թափանցիկ հետաքննություն:
Մայիսի 9-ին եւ 10-ին Մակեդոնիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիսի Կումանովոյի Դիվա Նասելբայի շրջանում իրականացրել են զինված ավազակային կազմավորման ոչնչացման հատուկ գործողություն, որն ընդհանուր առմամբ շարունակվել Է ավելի քան 15 ժամ: Չորս արմատականներ ոչնչացվել են, եւս 30-ը բանակցություններից հետո հանձնվել են իրավապահ մարմիններին: Գործողության ընթացքում ուժային կառույցների ութ աշխատակիցներ են զոհվել, եւս 37-ը տուժել են:
Ինչպես տեղեկացրել Է ՆԳ նախարարության ներկայացուցիչը, կատարված հարցաքննություններից հետո հայտնի Է դարձել, որ խմբավորման մասնակիցները Մակեդոնիա են ներթափանցել մայիսի սկզբին եւ պլանավորում Էին նույն ամսվա կեսերին ահաբեկչական գործողություններ եւ հարձակումներ իրականացնել պետական ու քաղաքացիական օբյեկտների վրա:
Ինչպես գրում Է ՏԱՍՍ գործակալությունը, բոլոր նշված զինյալները, որոնցից երեքը հանձնվել են իշխանություններին, Կոսովոյի բնակիչներ են: