ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 13-14-ին Անթալիայում
ՄիջազգայինՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 13-14-ին Անթալիայում՝ դաշինքի նախարարական հանդիպման շրջանակներում: Այդ մասին մայիսի 11-ին հայտնել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի նախարարների հանիպման նախօրեին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Ուկրաինան մեր կարեւոր գործընկերն Է: Անթալիայում կկայանա ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը», ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: