Ռիգայի գագաթնաժողովում կսահմանեն ԱլԳ համագործակցության նոր չափանիշներ
ՄիջազգայինՌիգայում կայանալիք ԱլԳ երկրների գագաթնաժողովից Եվրամիությունն ակնկալում է նոր չափանիշ՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ, մասնավորապես, Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
«Եվրամիությունն ակնկալում է նոր չափանիշ՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ, մասնավորապես, Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացման համար: Ես կարծում եմ՝ Ռիգայի գագաթնաժողովից հետո մենք կունենանք նոր իրականություն, որը կլինի նոր երկխոսության սկիզբը: Նաեւ կսահմանենք նոր չափանիշներ Արեւելյան գործընկերների հետ հետագա համագործակցության համար»,- նշեց Տրայան Հրիսթեան:
Մայիսի 21-22-ը Ռիգայում կկայանա ԱլԳ երկրների գագաթնաժողովը: