Պան Գի Մունը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկելու է Ուկրաինայում աջակցման գրասենյակի բացման հնարավորությունը
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կոնսուլտացիաներ է անցկացնելու Ուկրաինայում գրասենյակի հնարավոր բացման շուրջ, որը կաջակցի Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը՝ անփոփելով Պան Գի Մունի ե ւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյունքները:
«Նրանք քննարկել են Մինսկի համաձայնությունների կատարման կարեւորությունը, ինչպես նաեւ այն, թե ՄԱԿ-ը ինչպես կարող է աջակցել այդ համաձայնագրի իրագործմանը: Այդ կապակցությամբ գլխավոր քարտուղարը նախագահ Պորոշենկոյին տեղեկացրել է, որ ինքն Անվտանգության խորհրդի անդամների եւ այլ երկրների հետ կոնսուլտացիաներ կսկսի Ուկրաինայում խաղաղության աջակցման ՄԱԿ-ի գրասենյակի հնարավոր բացման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը: