Մեծ Բրիտանիայի նոր կառավարության կազմում կանայք շատացել են
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն ավարտել է նախարարների կաբինետի ձեւավորումը՝ կատարելով մի շարք վերադասավորումներ, տեղեկացնում է BBC-ը:
Կառավարությունում բարձր պաշտոններ են ստացել մի քանի կին, որոնք ներկայացնում են մայիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունը: Այսպես, Ամբեր Ռադը դարձել է էներգետիկայի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով լիբերալ-դեմոկրատ Էդ Դեւիին, որը չի ընտրվել խորհրդարանում:
Աշխատանքի տեղավորման հարցերի նախարար է դարձել Փրիթի Փաթելը, իսկ Աննա Սուբրին նշանակվել Է փոքր բիզնեսի գործերի նախարար:
Բարոնուհի Թինա Ուենդի Սթոուելը կառավարության ներկայացուցիչը կլինի Լորդերի պալատում:
Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը եւ ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը:
Ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը ոչ միայն պահպանել է իր պաշտոնը, այլեւ դարձել է փոխվարչապետ: