Մամեդյարովը մեկնել է Թուրքիա
ՄիջազգայինԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը այցելել է Թուրքիա:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Թուրքիայի Անթալիա քաղաքում մայիսի 12-13-ը կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հավաքին: Ադրբեջանը հրավիրված է նիստին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մեջ իր մասնակցության համար: