ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը թույլատրել Է նավթ արդյունահանել Ալյասկայում
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Shell նավթային հսկային թույլատրել Է նավթահորեր հորատել Ալյասկայի ափամերձ ջրերում, տեղեկացնում Է CNN հեռուստաալիքը:
Shell-ը երկար տարիներ փորձում Էր ստանալ Ալյասկայի ջրերում նավթահորերի հորատման պետական թույլտվություն: Նախքան հանքավայրերի շահագործումն սկսելն ընկերությունը պետք Է ստանա եւս մի շաք թույլտվություններ տարբեր գերատեսչություններից, օրինակ՝ Սիեթլ քաղաքի նավահանգստից, որտեղ կառանվում են ընկերության լցանավերը:
ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության գնահատումներով՝ Ալյասկայի հանքավայրերը կարող են տալ ավելի քան 20 միլիարդ բարել նավթ եւ 2,5 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ:
Եթե ընկերությունն օգտվի թույլտվությունից, ապա կլինի միակը, որին թույլ Է տրվել նավթ արդյունահանել Ալյասկայում:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, հորատանցքերի հորատման դեմ բողոքում են բնապահպանները եւ շրջակա միջավայրի պաշտպանության կողմնակիցները: