Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից


5 ազդեցիկ ընտանիք, որ փոխել են աշխարհը

Lifestyle

BlogNews

5 Ներու-Գանդիի տոհմը

dynasties1

 

Ներու Գանդիի տոհմը հիշատակվում է որպես մի ընտանիք, որը ձևավորել է ժամանակակից Հնդկաստանը։ Ներուն նույնպես, ինչպես և Մահաթմա Գանդին, պայքարում էր Հնդկաստանի անկախության համար։ Ինչևէ, Մահաթմա Գանդին հոգևոր առաջնորդ էր, մինչդեռ Ներու-Գանդիների ընտանիքն իրենից քաղաքական կլան էր ներկայացնում, որը գերակշռում էր Հնդկական ազգային կոնգրեսում դեռ այն ժամանակվանից, երբ Հնդկաստանը պայքարում էր իր անկախության համար։
Ջավահարլալ Ներուն ընդդիմանում էր Հնդկաստանում բրիտանական տիրապետությանը, ինչի արդյունքում քաղաքացիական անհնազանդության արշավներ բռնկվեցին, որի պատճառով ի վերջո նա ճաղերի հետևում հայտնվեց։ 1945թ-ին ազատ արձակվելուց հետո նա կարևոր դեր խաղաց Հնդկաստանի և Պակիստանի անկախ պետությունների ստեղծմանը նպաստող բանակցությունների ընթացքում։ Նա ընտրվեց որպես Հնդկաստանի Հանրապետության վարչապետ 1947թ-ին և այդ պաշտոնում մնաց մինչև իր կյանքի վերջ՝ մինչև 1964թ-ը։
Ներուի դուստրը՝ Ինդիրա Գանդին, մեկ տարի անցկացրեց բանտում բրիտանական իշխանությանն ընդդիմանալու համար։ Ինդիրա Գանդին Հնդկաստանի վարչապետ էր 1966 և 1977թթ-ին և այնուհետև կրկին 1980-1984թթ-ին՝ այդ ընթացքում կառավարելով բռնապետի նման։ Նա սպանվեց իր անձնական պահակախմբի անդամներից մեկի ձեռքով, ով նաև Սիխի անդամ էր։ Նրա որդին՝ Ռաջիվ Գանդին, նույն ողբերգական ճակատագրին արժանացավ՝ սպանվելով 1991թ-ի ընտրություններին երիտասարդ թամիլ աղջկա կողմից, ով իր մարմնին ռումբ էր տեղադրել Շրի Լանկայում Հնդկաստանի քաղաքական գործողության դեմ ցույցի ժամանակ։ Ինչևէ, ընտանիքի քաղաքական ձգտումները դրանով չմարեցին։ Ռաջիվի տղան՝ Ռաուլ Գանդին, հետևելով հոր օրինակին 2004թ-ին, 34 տարեկան հասակում մուտք գործեց քաղաքականություն։

4. Հուլիոս-Կլավդիան ընտանիքը

dynasties3

Հին Հռոմում երկու հզոր ընտանիքներ միավորվեցին՝ մեկ՝ ավելի խոշոր դինաստիա կազմելով, որը հետագայում պետք է գրեր կայսրության պատմությունը։ Հուլիոս-Կլավդիան դինաստիան առնչվում է Հռոմի հզորագույն կայսրերին՝ Օգոստոսին, Տիբերիոսին, Կալիգուլային, Կլավդիոսին և Ներոնին, ովքեր բարեկամական կապ ունեն ամուսնությունների և որդեգրության շնորհիվ, և ովքեր կառավարել են Ք.ա. 14թ-ից Ք.հ 68թ-ը։ Հաճախ Հուլիոս Կեսարն է համարվում դինաստիայի հիմնադիրը, սակայն Կեսարն ինքը երբեք կայսր չի եղել և ոչ էլ արյունակցական կապ է ունեցել Կլավդիոսների հետ։

Ամեն ինչ սկվեց առաջին կայսր Օկտավիանոս Օգոստոսից, ով Հուլիոս Կեսարի որդեգրած որդին էր և կայսերական համակարգի հիմնադիրը, որը փոխեց Եվրոպայի դեմքը։ Նա հեղափոխական բռնապետ էր և հեռատես պետական գործիչ, ով հիմք դրեց արևմտյան եվրոպայի ռոմանականացմանը։

Այս հինգ կայսրերը շատ ընդհանրություններ ունեին։ Նրանք կայսրության գլուխ էին դարձել ընտանեկան կապերի միջոցով, նոր տարածքներ էին նվաճել կայսրության համար, հսկայական կառույցներ նախագծել։ Նրանք բոլորն էլ սիրված էին մարդկանց կողմից և մերժված սենատի անդամների կողմից։ Կալիգուլան հիշատակվում է որպես բռնակալ տիրակալ, ով իր ձիուն՝ Ինսիտատուսին, կոնսուլ էր նշանակել։ Նա սպանվեց Պրետորական գվարդիայի անդամի կողմից։ Կլավդիոսը ներխուժեց Բրիտանիա և Մավրիտանիա՝ դրանք միացնելով կայսրության սահմաներին։ Ենթադրվում է, որ նրան թունավորել է իր չորրորդ կինը՝ Ագրիպինան, իր որդու՝ Ներոնի՝ գահը ժառանգելն արագացնելու համար։ Հուլիոս-Կլավդիան դինաստիային վերջ դրվեց Ներոնի ինքնասպանությամբ։

3. Մին Դինաստիա

dynasties5

Մոնղոլական Յուան դինաստիային Չինական կայսրության գահից հեռացնելուց հետո Մին դինաստիայի առաջին կայսրը բարձրացավ գահին 1368թ-ին։ Գահադրված Հոնգվու Ժու Յուանժանգը նախկին բուդդիստ վանական էր, ով իր նորաստեղծ դինաստիան Մին անվանեց, ինչը թարգմանաբար «փայլուն» է նշանակում։ Շուտով նա հայտնի դարձավ որպես դաժան ու հզոր կառավարիչ։ Նա իր զորքերով ներխուժեց Մոնղոլիա և մինչև 1398թ-ի իր մահը հասցրեց իր իշխանության տակ միավորել Կենտրոնական Չինաստանի մեծ մասն ու ստիպել Կորեային տուրք վճարել։
Մոնղոլիայի և Ճապոնիայի հնարավոր հարձակումներից պաշտպանվելն առաջնահերթություն էր։ 1387թ-ից սկսած՝ դրվեցին Չինական Մեծ պարսպի կառուցապատման հիմքերը։ Մինի միապետները, Հանի կայսրերը և չին կայսրերի վերջին առաջնորդները Չինաստանը նյութական բարգավաճման ու սոցիալական կայության տարան։ Նրանց կառավարման ժամանակ Չինաստանի բնակչության թիվը հասավ ռեկորդային 200 միլիոնի։ Չինական բանակն ավելի քան մեկ միլիոն զինվոր ուներ։ Մին կայսրերը սկսեցին հավակնոտ ծրագրեր մշակել. Ժենգ կայսրը հզոր նավատորմ ստեղծեց, որով նավարկեց դեպի Աֆրիկա, սկսվեցին Մեծ Ջրանցքի վերանորոգման աշխատանքները, և ավարտին հասցվեցին Չինական մեծ պարսպի կառուցապատման աշխատանքները։ 15-րդ դարում մայրաքաղաքը տեղափոխվեց Պեկին։ Մինի կայսրերը հաջողությամբ դիմադրեցին ճապոնական նվաճողական հարձակումներին, սակայն այն ազդեց երկրի կայուության վրա։ 1644թ-ին դինաստիայի հզորությունը սկսեց մարել, երբ աճող բնակչություն ունեցող երկիրը, սպառելով իր գյուղատնտեսական ռեսուրսները, միացավ գեներալ Լի Զիչենգի ապստամբությանը։ Մինի վերջին կայսր Չոնգժեն ինքնասպան եղավ կախվելու միջոցով։

2. Մեծ Խանի կլանը

dynasties8

Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզ Խանը հեռատես մարտիկ ու առաջնորդ էր։ Թեմուչինը իշխանության եկավ հյուսիսարևելյան Ասիայի բոլոր քոչվոր ցեղերին հաջողությամբ միավորելուց հետո՝ հիմնվելով Մոնղոլիայի կանաչ տափաստանների տարածքում։ 1206թ-ին քաջարի ձիավորը հռչակեց Մոնղոլական կայսրությունն ու ինքն իրեն Չինգիզ Խան անվանեց՝ «աշխարհի տիրակալ»։ Նրա հաջորդ քայլն էր Չինաստանի վրա հարձակումը։ Մեծ Խանը մահացավ 1227թ-ին և թաղվեց մոնղոլական տափաստաններում՝ գաղտնի վայրում։ Ասում են, թե նա ընկել է իր ձիուց ու մահացել վնասվածքներից։ Մյուսներն էլ պնդում են, թե նա մահացել է մալարիայից, երրորդներն էլ՝ թե նետի հարվածից։ Նրա մահվան ստույգ պատճառը դեռևս առեղծված է։ Իր կառավարման ընթացքում նա 31 միլիոն կմ քառակուսի տարածք է նվաճել՝ հասնելով ժամանակակից Իրանի, Իրաքի և Թուրքիայի սահմաններին։
Մինչև իր մահը Խանն իր տղաներին պատվիրեց կայսրությունը մի քանի խանությունների բաժանել, որոնք միասին կշարունակեին ընդլայնել Մոնղոլական կայսրության սահմանները։ Կայսրության սահմանները ձգվում էին Ավստրիայից Կորեա ու Սիբիրից Հիմալայներ։ Խանի ժառանգները նվաճում էին իրենց հետաքրքրող ամեն ինչ՝ Մոնղոլական կայսրությունը վերածելով պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր տարածքը։ Չինգիզ Խանի թոռը՝ Խուբիլայ Խանը, 1271թ-ին հիմնեց Յուան դինաստիան՝ Չինաստանը կառավարելով մինչև 1368թ-ը։

1. Ռոթսչայլդներ

dynasties10

Մեյեր Ամսչել Ռոթսչայլդը 18-րդ դարում Ֆրանկֆուրտում ապրող պարտատեր էր, ում հաջողության օրինակելի ռազմավարությունն իր ընտանիքին ֆինանսական ու տնտեսական հզորության գագաթին հասցրեց։ Նրա գլխավոր նպատակն էր զարգացնել ու կառավարել ընտանեկան բիզնեսը։ Այդ իսկ պատճառով նա մի շարք կանոններ սահմանեց՝ դրանք սերունդներին փոխանցելով։ Այդ կանոնների համաձայն՝ միայն տղամարդիկ կարող են բիզնեսով զբաղվել, մեծ որդու մեծ որդին պետք է լինի ընտանիքի գլուխը, ընտանիքը հարստության հանդեպ պետք է կատարյալ զգուշավորությամբ վարվի, և ժառանգները պետք է ամուսնանան նույն կլանի անդամների հետ՝ հարստությունն ընտանիքում պահպանելու համար։
Նրա որդին՝ Նաթան Մեյեր Ռոթսչայլդը, ընտանիքի բիզնեսը տեղափոխեց Լոնդոն և 1814թ-ին մեծ հաջողությունների հասավ այն բանից հետո, երբ սկսեց պետական վարկերի համար պարտատոմսեր թողարկել, որը նա օգտագործեց բիզնեսն աստիճանաբար զարգացնելու համար։ Ընտանիքը դրամական միջոցներ հավաքեց նապոլեոնական պատերազմի ժամանակ թե՛ Բրիտանիային, թե՛ Նապոլեոնի զորքերին աջակցելու համար։ 1815թ-ին նրանք ֆինանսավորեցին բրիտանական գաղութային պատերազմները և 1818թ-ին Պրուսիայի կառավարությանը վարկ տրամադրեցին։ Մինչև 1820-ականները Ռոթսչայլդները ֆինանսապես այնքան կայուն են, որ կարողանում էին աջակցել Անգլիայի բանկի դրամահատմանը՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար։
Չնայած գերմանական և հրեական ծագում ունեցող այս ընտանիքը բավականին համեստ էր սկզբում, շուտով նրանք իրենց բիզնեսը հիմնեցին ամբողջ աշխարհի տարածքում և նույնիսկ ազնվական կոչում ստացան բրիտանական ու ավստրիական կառավարությունների կողմից։ 19-րդ դարի կեսին Ռոթսչայլդները հասան հաջողության իրենց գագաթնակետին այն բանից հետո, երբ նրանք բանկեր բացեցին եվրոպական երկրներում՝ իրենց ազդեցությունը տարածելով Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում, ինչպես նաև կառուցելով Եվրոպայում առաջին երկաթուղային ճանապարհները։ 1875թ-ին Նաթանի որդին՝ Լայոնելը, 6 միլիոն դոլար գումար տրամադրեց բրիտանական կառավարությանը՝ Սուեզի ջրանցքի համար պարտատոմսեր գնելու համար։ Մինչ ադ Ռոթսչայլդներն աշխարհի ամենահարուստ ընտանիքն էին։

Երեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտՕքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ) ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգ