Ереван, 15.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные


5 ազդեցիկ ընտանիք, որ փոխել են աշխարհը

Lifestyle

BlogNews

5 Ներու-Գանդիի տոհմը

dynasties1

 

Ներու Գանդիի տոհմը հիշատակվում է որպես մի ընտանիք, որը ձևավորել է ժամանակակից Հնդկաստանը։ Ներուն նույնպես, ինչպես և Մահաթմա Գանդին, պայքարում էր Հնդկաստանի անկախության համար։ Ինչևէ, Մահաթմա Գանդին հոգևոր առաջնորդ էր, մինչդեռ Ներու-Գանդիների ընտանիքն իրենից քաղաքական կլան էր ներկայացնում, որը գերակշռում էր Հնդկական ազգային կոնգրեսում դեռ այն ժամանակվանից, երբ Հնդկաստանը պայքարում էր իր անկախության համար։
Ջավահարլալ Ներուն ընդդիմանում էր Հնդկաստանում բրիտանական տիրապետությանը, ինչի արդյունքում քաղաքացիական անհնազանդության արշավներ բռնկվեցին, որի պատճառով ի վերջո նա ճաղերի հետևում հայտնվեց։ 1945թ-ին ազատ արձակվելուց հետո նա կարևոր դեր խաղաց Հնդկաստանի և Պակիստանի անկախ պետությունների ստեղծմանը նպաստող բանակցությունների ընթացքում։ Նա ընտրվեց որպես Հնդկաստանի Հանրապետության վարչապետ 1947թ-ին և այդ պաշտոնում մնաց մինչև իր կյանքի վերջ՝ մինչև 1964թ-ը։
Ներուի դուստրը՝ Ինդիրա Գանդին, մեկ տարի անցկացրեց բանտում բրիտանական իշխանությանն ընդդիմանալու համար։ Ինդիրա Գանդին Հնդկաստանի վարչապետ էր 1966 և 1977թթ-ին և այնուհետև կրկին 1980-1984թթ-ին՝ այդ ընթացքում կառավարելով բռնապետի նման։ Նա սպանվեց իր անձնական պահակախմբի անդամներից մեկի ձեռքով, ով նաև Սիխի անդամ էր։ Նրա որդին՝ Ռաջիվ Գանդին, նույն ողբերգական ճակատագրին արժանացավ՝ սպանվելով 1991թ-ի ընտրություններին երիտասարդ թամիլ աղջկա կողմից, ով իր մարմնին ռումբ էր տեղադրել Շրի Լանկայում Հնդկաստանի քաղաքական գործողության դեմ ցույցի ժամանակ։ Ինչևէ, ընտանիքի քաղաքական ձգտումները դրանով չմարեցին։ Ռաջիվի տղան՝ Ռաուլ Գանդին, հետևելով հոր օրինակին 2004թ-ին, 34 տարեկան հասակում մուտք գործեց քաղաքականություն։

4. Հուլիոս-Կլավդիան ընտանիքը

dynasties3

Հին Հռոմում երկու հզոր ընտանիքներ միավորվեցին՝ մեկ՝ ավելի խոշոր դինաստիա կազմելով, որը հետագայում պետք է գրեր կայսրության պատմությունը։ Հուլիոս-Կլավդիան դինաստիան առնչվում է Հռոմի հզորագույն կայսրերին՝ Օգոստոսին, Տիբերիոսին, Կալիգուլային, Կլավդիոսին և Ներոնին, ովքեր բարեկամական կապ ունեն ամուսնությունների և որդեգրության շնորհիվ, և ովքեր կառավարել են Ք.ա. 14թ-ից Ք.հ 68թ-ը։ Հաճախ Հուլիոս Կեսարն է համարվում դինաստիայի հիմնադիրը, սակայն Կեսարն ինքը երբեք կայսր չի եղել և ոչ էլ արյունակցական կապ է ունեցել Կլավդիոսների հետ։

Ամեն ինչ սկվեց առաջին կայսր Օկտավիանոս Օգոստոսից, ով Հուլիոս Կեսարի որդեգրած որդին էր և կայսերական համակարգի հիմնադիրը, որը փոխեց Եվրոպայի դեմքը։ Նա հեղափոխական բռնապետ էր և հեռատես պետական գործիչ, ով հիմք դրեց արևմտյան եվրոպայի ռոմանականացմանը։

Այս հինգ կայսրերը շատ ընդհանրություններ ունեին։ Նրանք կայսրության գլուխ էին դարձել ընտանեկան կապերի միջոցով, նոր տարածքներ էին նվաճել կայսրության համար, հսկայական կառույցներ նախագծել։ Նրանք բոլորն էլ սիրված էին մարդկանց կողմից և մերժված սենատի անդամների կողմից։ Կալիգուլան հիշատակվում է որպես բռնակալ տիրակալ, ով իր ձիուն՝ Ինսիտատուսին, կոնսուլ էր նշանակել։ Նա սպանվեց Պրետորական գվարդիայի անդամի կողմից։ Կլավդիոսը ներխուժեց Բրիտանիա և Մավրիտանիա՝ դրանք միացնելով կայսրության սահմաներին։ Ենթադրվում է, որ նրան թունավորել է իր չորրորդ կինը՝ Ագրիպինան, իր որդու՝ Ներոնի՝ գահը ժառանգելն արագացնելու համար։ Հուլիոս-Կլավդիան դինաստիային վերջ դրվեց Ներոնի ինքնասպանությամբ։

3. Մին Դինաստիա

dynasties5

Մոնղոլական Յուան դինաստիային Չինական կայսրության գահից հեռացնելուց հետո Մին դինաստիայի առաջին կայսրը բարձրացավ գահին 1368թ-ին։ Գահադրված Հոնգվու Ժու Յուանժանգը նախկին բուդդիստ վանական էր, ով իր նորաստեղծ դինաստիան Մին անվանեց, ինչը թարգմանաբար «փայլուն» է նշանակում։ Շուտով նա հայտնի դարձավ որպես դաժան ու հզոր կառավարիչ։ Նա իր զորքերով ներխուժեց Մոնղոլիա և մինչև 1398թ-ի իր մահը հասցրեց իր իշխանության տակ միավորել Կենտրոնական Չինաստանի մեծ մասն ու ստիպել Կորեային տուրք վճարել։
Մոնղոլիայի և Ճապոնիայի հնարավոր հարձակումներից պաշտպանվելն առաջնահերթություն էր։ 1387թ-ից սկսած՝ դրվեցին Չինական Մեծ պարսպի կառուցապատման հիմքերը։ Մինի միապետները, Հանի կայսրերը և չին կայսրերի վերջին առաջնորդները Չինաստանը նյութական բարգավաճման ու սոցիալական կայության տարան։ Նրանց կառավարման ժամանակ Չինաստանի բնակչության թիվը հասավ ռեկորդային 200 միլիոնի։ Չինական բանակն ավելի քան մեկ միլիոն զինվոր ուներ։ Մին կայսրերը սկսեցին հավակնոտ ծրագրեր մշակել. Ժենգ կայսրը հզոր նավատորմ ստեղծեց, որով նավարկեց դեպի Աֆրիկա, սկսվեցին Մեծ Ջրանցքի վերանորոգման աշխատանքները, և ավարտին հասցվեցին Չինական մեծ պարսպի կառուցապատման աշխատանքները։ 15-րդ դարում մայրաքաղաքը տեղափոխվեց Պեկին։ Մինի կայսրերը հաջողությամբ դիմադրեցին ճապոնական նվաճողական հարձակումներին, սակայն այն ազդեց երկրի կայուության վրա։ 1644թ-ին դինաստիայի հզորությունը սկսեց մարել, երբ աճող բնակչություն ունեցող երկիրը, սպառելով իր գյուղատնտեսական ռեսուրսները, միացավ գեներալ Լի Զիչենգի ապստամբությանը։ Մինի վերջին կայսր Չոնգժեն ինքնասպան եղավ կախվելու միջոցով։

2. Մեծ Խանի կլանը

dynasties8

Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզ Խանը հեռատես մարտիկ ու առաջնորդ էր։ Թեմուչինը իշխանության եկավ հյուսիսարևելյան Ասիայի բոլոր քոչվոր ցեղերին հաջողությամբ միավորելուց հետո՝ հիմնվելով Մոնղոլիայի կանաչ տափաստանների տարածքում։ 1206թ-ին քաջարի ձիավորը հռչակեց Մոնղոլական կայսրությունն ու ինքն իրեն Չինգիզ Խան անվանեց՝ «աշխարհի տիրակալ»։ Նրա հաջորդ քայլն էր Չինաստանի վրա հարձակումը։ Մեծ Խանը մահացավ 1227թ-ին և թաղվեց մոնղոլական տափաստաններում՝ գաղտնի վայրում։ Ասում են, թե նա ընկել է իր ձիուց ու մահացել վնասվածքներից։ Մյուսներն էլ պնդում են, թե նա մահացել է մալարիայից, երրորդներն էլ՝ թե նետի հարվածից։ Նրա մահվան ստույգ պատճառը դեռևս առեղծված է։ Իր կառավարման ընթացքում նա 31 միլիոն կմ քառակուսի տարածք է նվաճել՝ հասնելով ժամանակակից Իրանի, Իրաքի և Թուրքիայի սահմաններին։
Մինչև իր մահը Խանն իր տղաներին պատվիրեց կայսրությունը մի քանի խանությունների բաժանել, որոնք միասին կշարունակեին ընդլայնել Մոնղոլական կայսրության սահմանները։ Կայսրության սահմանները ձգվում էին Ավստրիայից Կորեա ու Սիբիրից Հիմալայներ։ Խանի ժառանգները նվաճում էին իրենց հետաքրքրող ամեն ինչ՝ Մոնղոլական կայսրությունը վերածելով պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր տարածքը։ Չինգիզ Խանի թոռը՝ Խուբիլայ Խանը, 1271թ-ին հիմնեց Յուան դինաստիան՝ Չինաստանը կառավարելով մինչև 1368թ-ը։

1. Ռոթսչայլդներ

dynasties10

Մեյեր Ամսչել Ռոթսչայլդը 18-րդ դարում Ֆրանկֆուրտում ապրող պարտատեր էր, ում հաջողության օրինակելի ռազմավարությունն իր ընտանիքին ֆինանսական ու տնտեսական հզորության գագաթին հասցրեց։ Նրա գլխավոր նպատակն էր զարգացնել ու կառավարել ընտանեկան բիզնեսը։ Այդ իսկ պատճառով նա մի շարք կանոններ սահմանեց՝ դրանք սերունդներին փոխանցելով։ Այդ կանոնների համաձայն՝ միայն տղամարդիկ կարող են բիզնեսով զբաղվել, մեծ որդու մեծ որդին պետք է լինի ընտանիքի գլուխը, ընտանիքը հարստության հանդեպ պետք է կատարյալ զգուշավորությամբ վարվի, և ժառանգները պետք է ամուսնանան նույն կլանի անդամների հետ՝ հարստությունն ընտանիքում պահպանելու համար։
Նրա որդին՝ Նաթան Մեյեր Ռոթսչայլդը, ընտանիքի բիզնեսը տեղափոխեց Լոնդոն և 1814թ-ին մեծ հաջողությունների հասավ այն բանից հետո, երբ սկսեց պետական վարկերի համար պարտատոմսեր թողարկել, որը նա օգտագործեց բիզնեսն աստիճանաբար զարգացնելու համար։ Ընտանիքը դրամական միջոցներ հավաքեց նապոլեոնական պատերազմի ժամանակ թե՛ Բրիտանիային, թե՛ Նապոլեոնի զորքերին աջակցելու համար։ 1815թ-ին նրանք ֆինանսավորեցին բրիտանական գաղութային պատերազմները և 1818թ-ին Պրուսիայի կառավարությանը վարկ տրամադրեցին։ Մինչև 1820-ականները Ռոթսչայլդները ֆինանսապես այնքան կայուն են, որ կարողանում էին աջակցել Անգլիայի բանկի դրամահատմանը՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար։
Չնայած գերմանական և հրեական ծագում ունեցող այս ընտանիքը բավականին համեստ էր սկզբում, շուտով նրանք իրենց բիզնեսը հիմնեցին ամբողջ աշխարհի տարածքում և նույնիսկ ազնվական կոչում ստացան բրիտանական ու ավստրիական կառավարությունների կողմից։ 19-րդ դարի կեսին Ռոթսչայլդները հասան հաջողության իրենց գագաթնակետին այն բանից հետո, երբ նրանք բանկեր բացեցին եվրոպական երկրներում՝ իրենց ազդեցությունը տարածելով Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում, ինչպես նաև կառուցելով Եվրոպայում առաջին երկաթուղային ճանապարհները։ 1875թ-ին Նաթանի որդին՝ Լայոնելը, 6 միլիոն դոլար գումար տրամադրեց բրիտանական կառավարությանը՝ Սուեզի ջրանցքի համար պարտատոմսեր գնելու համար։ Մինչ ադ Ռոթսչայլդներն աշխարհի ամենահարուստ ընտանիքն էին։

Планирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕС