Ամերիկացի զորահրամանատարների պատվիրակությունը կայցելի Ուկրաինա
ՄիջազգայինԱյս շաբաթ Ուկրաինա կայցելի ԱՄՆ-ի զինված ուժերի պատվիրակությունը՝ Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Բեն Հոջեսի գլխավորությամբ: Այդ մասին հայտնել Է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Վիկտորյա Կուշնիրը:
«Ամերիկյան կողմը կայցելի հեթման Պ. Սագայդաչնիի անվան ցամաքային զորքերի ակադեմիայի Խաղաղության պահպանման եւ անվտանգության միջազգային կենտրոն, որտեղ պատրաստություն են անցնում Ուկրաինայի զինված ուժերի զորակոչված զնծառայողները»,- մայիսի 12-ին Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել Է Կուշնիրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: