Վրաստանի տնտեսական դրությունը բարդ Է, բայց շտկելի. ՎԶԵԲ-ի նախագահ
ՄիջազգայինՎերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին հայտարարել Է, որ Վրաստանի տնտեսական դրությունը բավականին բարդ Է, բայց միեւնույն ժամանակ շտկելի:
ՎԶԵԲ-ի նախագահը Թբիլիսի Է ժամանել բանկի տարեկան հանդիպման եւ գործարար համաժողովի շրջանակներում: Չակրաբարտին պլանավորում Է հանդիպումներ անցկացնել Վրաստանի նախագահի, վարչապետի եւ նախարարների կաբինետի անդամների հետ:
«Վրաստանի տնտեսական դրությունը բարդ Է, բայց շտկելի: Տնտեսական աճը դանդաղել Է, ինչը պայմանավորված Է Ռուսաստանի տնտեսական իրադրությամբ: Մենք տեսնում ենք, որ այս երկիրը ներուժ ունի: Հենց դրա համար Էլ մենք տարածաշրջանում ամենից ավելի ներդրումներն իրականացնում ենք Վրաստանում: Կարծում եմ՝ ազգային բանկն ու կառավարությունը կկարողանան շտկել իրադրությունը»,- հայտարարել Է ՎԶԵԲ-ի նախագահը մամուլի ասուլիսում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Չակրաբարտին նաեւ նշվել Է, որ շաբաթվա վերջին ՎԶԵԲ-ը կներկայացնի իր կանխատեսումը երկրի տնտեսական աճի վերաբերյալ: Նրա խոսքով, ենթադրվում Է, որ 2015 թվականի համար կանխատեսումը կլինի նույնը, ինչ եւ ընթացիկ տարվա հունվարին՝ 4,2 տոկոս: