ԱՄՆ-ում քրիստոնյաների թիվը նվազում է. USA Today
ՄիջազգայինՔրիստոնյաների թիվն ԱՄՆ-ում նվազում է: Այս մասին գրում է USA Today-ը` հղում անելով Pew Research Center-ի «ԱՄՆ-ի փոփոխվող կրոնական լանդշաֆտը» նոր զեկույցին:
Նշվում է, որ նվազող ցուցանիշները դարձել են ամենանկատելի փոփոխությունը 2007 թվականից ի վեր, երբ կենտրոնն անցկացրեց իր առաջին նման հետազոտությունը:
Քրիստոնյա ամերիկացիների մասնաբաժինը կրճատվել է` 78.4 տոկոսից հասնելով 70.6 տոկոսի: Ցուցանիշն իր մեջ ներառում է ժողովրդագրական բոլոր խմբերը, այսինքն` երիտասարդներին ու ծերերին, ամուսնացածներին ու չամուսնացածներին:
Աթեիստների ու ագնոիստիկների թիվը գրեթե կրկնապատկվել է (1.6%-ից դառնալով 3.1% և 2.4%-ից դառնալով 4% համապատասխանաբար):
Դիտվում է նաև ցանկացած կրոնի հանդեպ անտարբերության ընդհանուր աճ։ Բացի այդ, 2010 թվականից հետո միություն կնքած ամերիկացիների շարքում 39 տոկոսը գտնվում է «խառը» ամուսնությունում, այսինքն` ամուսինները տարբեր կրոնների հետևորդներ են: Մինչ 1960 թվականն ամուսնացած ամերիկացիների շարքում նման զույգերի մասնաբաժինը կազմում է 19 տոկոս:
Հարցմանը մասնակցել են 35 հազար մեծահասակ ամերիկացիներ: