Բիլ Քլինթոնը պատրաստ է վերադառնալ Սպիտակ տուն, եթե Հիլարին հաղթի ընտրություններում
ՄիջազգայինԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը խոստացել է վերադառնալ Սպիտակ տուն, եթե նրա կինը՝ Հիլարի Քլինթոնը, հաղթի 2016 թվականի նախագահական ընտրություններում:
CBS հեռուստաընկերության հետ հարցազրույցի ընթացքում հաղորդավարը խնդրել է նրան գնահատել ԱՄՆ-ի գլխավոր նստավայր վերադառնալու իր շանսերը: «Ամենից առաջ Հիլարին պետք է ընտրությունները շահի Դեմոկրատական կուսակցության շրջանակներում: Եթե դա տեղի ունենա, նա պետք է հաղթի նաեւ հիմնական ընտրություններում»,- ասել է Քլինթոնը:
Նա ժպիտով նշել է, որ «Հիլարիի հաղթանակի դեպքում վերադառնալու շանսը հավասար է 100 տոկոսի»: Ընդսմին Քլինթոնը, որն ԱՄՆ-ն գլխավորել է 1993-2001 թվականներին, հավելել է. «Սպիտակ տունը թողնելուց հետո իմ փորձը ցույց է տալիս, որ, երբ նախագահը, անկախ կուսակցական պատկանելությունից, խնդրում է, դու համաձայնում ես: Այնպես որ ես հույս ունեմ, որ ինձ կհրավիրեն»:
Հիլարի Քլինթոնը նախընտրական ընտրարշավի առաջատարն է համարվում Դեմոկրատական կուսակցությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: