Սաուդյան Արաբիան զինադադար է հայտարարել Եմենում
ՄիջազգայինԿոալիցիան, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան, 5-օրյա զինադադար է հայտարարել Եմենում: Կոալիցիայի ռազմական ավիացիան հարվածներ էր հասցնում ապստամբ հուսիթների դիրքերին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զինադադարից առաջ կոալիցիայի օդային և ապստամբների հրետանային հարվածները կտրուկ ակտիվացել էին:
Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ նրանք կարձագանքեն զինադադարի ռեժիմի ցանկացած խախտմանը:
Զինադադարը հայտարարվել է, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները կարողանան ջուր և սննդամթերք հասցնել մարդկանց, չնայած նրանք հայտարարել են, որ չեն կարողանա օգնել բոլորին հինգ օրվա ընթացքում: