Լիբանանի խորհրդարանը կրկին ձախողել է երկրի նախագահի ընտրությունը
ՄիջազգայինԼիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին մայիսի 13-ին հետաձգել է երկրի Նախագահի ընտրությունը մինչև հունիսի 3-ը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, սա Լիբանանի նախագահական ընտրությունների 23-րդ ձախողումն է: Խորհրդարանում ներկա են գտնվել 51 պատգամավորներ, իսկ ընտրության կայացման համար անհրաժեշտ է 86-ի ներկայությունը:
Լիբանանի նախկին Նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է 2014թ. մայիսի 25-ին և մինչև օրս նախագահի պաշտոնը թափուր է:
Լիբանանում գործող օրենքի համաձայն՝ Նախագահի ընտրությանը խորհրդարանի 128 պատգամավորներից պետք է ներկա լինեն մեկ երրորդը, և հաղթող թեկնածուն պետք է հավաքի 65 ձայն:
Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները: Նախագահական ընտրությունների նախորդ փուլը կայացել է ապրիլի 30-ին: