Միջազգային դաշինքի օդուժն սպանել է ԻՊ-ի ղեկավարի տեղակալին
ՄիջազգայինՄիջազգային դաշինքի ռմբակոծության հետևանքով Իրաքի Նինվե նահանգում սպանվել է «Իսլամական պետության» ղեկավարի տեղակալը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Աբու Ալա ալ Աֆարի՝ կազմակերպության երկրորդ դեմքի հետ սպանվել են տասնյակ ահաբեկիչներ:
Իրաքյան լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ մայիսի 13-ին իրաքյան ուժերը կանխել են ԻՊ-ի հարձակումը Ալ Բաղդադի քաղաքի վրա:
«Իսլամական պետությունն» Իրաքի հյուսիսում իր հարձակումներն սկսել է 2013թ.-ի ամռանը և մինչև այժմ իր ձեռքում է պահում երկրի մեկ երրորդ տարածքը:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: