Ուկրաինայի խորհրդարանականները նախաձեռնել են Արսեն Ավակովի հրաժարականը
ՄիջազգայինՈւկրաինայի Գերագույն Ռադայի կոռուպցիայի կանխարգելման և հակազդման հարցերով հանձնաժողովը նախաձեռնել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը: Ինչպես տեղեկացնում է korrespondent.net կայքը, հանձնաժողովի անդամ Բորիսլավ Բերեզան նախաձեռնության մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
«Արդեն այսօր հանձնաժողովի անդամները նախաձեռնել են պաշտոնաթողությունը: Պատճառներից մեկն այն է, որ պարոն Ավակովը հրաժարվել է պաշտոնից ազատել իր տեղակալ Սերգեյ Չաբոտարյային, որը խառնված է Լեսնիկի գյուղում հողատարածքների շուրջ սկանդալին և Zik հեռուստաալիքի լրագրողներին ծեծի ենթարկելուն», - գրել է Բերեզան:
Ծագումով հայ Արսեն Ավակովը Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնում է 2014թ. փետրվարից: