«Մինսկ-2»-ից հետո Ուկրաինայում «կեղծ հրադադար» է հաստատվել. Պորոշենկո
ՄիջազգայինՄինսկում այս տարվա փետրվարին համաձայնագրերի ստորագրումից հետո Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը «կեղծ հրադադար» է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մինսկի համաձայնագրերը, ցավոք, իրական հրադադար չեն, այլ կեղծ»,- ասել է Պորոշենկոն հարցազրույցում:
Նա կրկին հայտարարել է, որ «ամեն օր Դոնեցկում տեսնում են ժամանակակից ռուսական զենք»: Պորոշենկոն նաև վստահեցրել է, որ Ուկրաինան իր հերթին կատարում է Մինսկում ընդունված համաձայնագրերի բոլոր կետերը:
Հիշեցնենք, որ Մինսկում փետրվարին «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ից կրակը դադարեցնելու մասին։