Քաբուլի հյուրանոցի վրա գրոհի զոհերի թիվը հասել Է 14-ի, ներառյալ ինը օտարերկրացիներ
ՄիջազգայինԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Park Palace հյուրանոցի վրա հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 14-ի: Այդ մասին մայիսի 14-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ հղում անելով երկրի իշխանություններին:
Քաբուլում զոհվածների թվում են ինը օտարերկրացիներ: Ավելի վաղ նշվել Էր հինգ զոհվածների մասին:
Անհայտ զինյալները հյուրանոց Էին ներխուժել մայիսի 13-ի երեկոյան: Ոստիկանությունը շրջապատել Էր հյուրանոցը եւ ազատել 45 պատանդների:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն, դիտորդների կարծիքով՝ դա, ամենայն հավանականությամբ, աֆղանցի թալիբներն են, որոնք սկսել են ամենամյա ավանդական «գարնանային հարձակումը»: