ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացառել Է պրակտիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ
ՄիջազգայինՆԱՏՕ-ն բաց Է պահում Ռուսաստանի հետ կապի քաղական ուղիները, բայց բացառում Է պրակտիկ համագործակցությունը: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների՝ Թուրքիայի Բելեկ քաղաքում (Անթալիայի նահանգ) կայացած գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում:
«Ռուսաստանի հետ ամբողջ պրակտիկ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ անցած գարնանը ՆԱՏՕ-ի կողմից ընդունված որոշումը պատասխան Է ՌԴ-ի ագրեսիային եւ Ղրիմի անօրինական բռնակցմանը»,- ասել Է Ստոլտենբերգը: Նա հավելել Է, թե «հակասություններ չի տեսնում դաշինքի ներսում ամուր պաշտպանության եւ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության միջեւ»:
Ստոլտենբերգը նաեւ հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն այժմ հնարավորություններ չի տեսնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու նպատակով ՌԴ-ի հետ պրակտիկ համագործակցության համար:
Նա հայտնել Է, որ ՆԱՏՕ-ն համատեղ վարժանքներ կանցկացնի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ: Ստոլտենբերգն ընդգծել Է, որ դաշինքը պլանավորում Է «Բալթիկայում կրկնակի ավելացնել ՆԱՏՕ-ի հակազդման ուժերի թվաքանակը»: «Մենք կպահպանենք մեր ներկայությունը դաշինքի արեւելյան մասում, կուժեղացնենք պարեկությունը, կլինեն ավելի շատ զորավարժություններ»,- ասել Է նա: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել Է Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ն վաղաժամ Է համարում Բալթյան երկրներում իր ներկայությունը մինչեւ բրիգադի մակարդակ ընդլայնելու հարցի քննարկումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: