Հունաստանը ՎԶԵԲ-ից 2.5 մլրդ եվրո կստանա
ՄիջազգայինՀունաստանի իշխանություններն ու Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ներդրումային համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն, բանկը 5 տարի շարունակ Հունաստանին տարեկան մինչեւ 500 մլն եվրո կհատկացնի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Համաձայնագիրը կարող է զգալի աջակցություն ցուցաբերել երկրի տնտեսության վերականգնմանը»,- ասված է հունական կառավարության հայտարարությունում:
Ըստ Gazeta-ի, Հունաստանի Ֆինանսների նախարարությունը նշել է, որ համաձայնագիրը պետք է օգնի տնտեսական ճգնաժամից առավելապես տուժած ընկերություններին: