Արաբական երկրները եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավորվել են ոչնչացումից պաշտպանել հին հուշարձանները
ՄիջազգայինԱրաբական երկրները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ պատրաստ են ոչնչացումից եւ կողոպտումից պաշտպանել Մերձավոր Արեւելքի մշակութային եւ պատմական ժառանգությունը: Այս մասին հայտարարվել Է մայիսի 14-ին՝ ամփոփելով Կահիրեում հնության հուշարձանների պահպանությանը նվիրված միջազգային խոհրդաժողովի արդյունքները:
Կահիրեի հռչակագրում, որն ստորագրել են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Լիբիան, Սուդանը եւ Օմանը, նշված Է, որ երկրները համաձայնություն են ձեռք բերել «մեծացնելու համագործակցությունը մշակութային արժեքների կողոպտմանը եւ ապօրինի շրջանառությանը հակազդելու նպատակով»:
Տարածաշրջանի երկրների առանձնահատուկ մտահոգությունն են հարուցում ծայրահեղականների գործողությունները, որոնք ամբողջ տարածաշրջանում մեթոդաբար ոչնչացնում են պատմության հուշարձանները: «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական կազմակերպության հաշվին են ավերված անգին արտեֆակտներն Իրաքի Նիմրուդում, պայթեցված եւ ավերված իսլամական եւ քրիստոնեական սրբավայրերը Սիրիայում եւ Իրաքում: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նախօրյակին Սիրիայի իշխանությունները համաշխարհային հանրակցությանը նախազգուշացրել են հնադարյան Պալմիրայի ոչնչացման սպառնալիքի մ ասին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության հուշարձան Է ճանաչվել: