Նեպալում գտել են կորած ամերիկյան ուղղաթիռի բեկորները. France Presse
ՄիջազգայինՆեպալի հյուսիսում՝ Չինաստանի հետ սահմանում, գտել են կորած ամերիկյան ռազմական ուղղաթիռի բեկորները: Այդ մասին հաղորդել Է France Presse գործակալությունը:
Ուղղաթիռում եղել են ԱՄՆ-ի վեց ծովային հետեւակայիններ եւ երկու նեպալցիներ, նրանք բոլորն Էլ զոհվել են, հայտարարել Է Նեպալի պաշտպանության փոխնախարար Իշվորի Պրասադ Պայդալը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ ԱՄՆ-ի զինված ուժերի UH-1H-Y ուղղաթիռի հետ կապը կորել Է, երբ այն երկրաշարժից տուժած Չարիկոտ քաղաքի շրջանում մասնակցում Էր տուժածներին օգնություն ցույց տալու գործողությանը:
Նեպալում գտնվում են շուրջ 300 ամերիկացի զինծառայողներ, որոնք օգնում են ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացմանը, որից լրջորեն տուժել են Կատմանդուի հովտի քաղաքները եւ երկրի այլ շրջաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: